Բարի գալուստ Մուլտի Մեջիք Մոլ՝ առաջին և միակ մոլը Հայաստանում՝ ողջ տարին զեղչված տեսականիով: Մեր ավելի քան 100 աշխարհահռչակ բրենդերի ընտրանին առաջարկում է բացառիկ բարձր դասի գնումների փորձ իրական ժամանակում:
Արժեքավոր գնումների լավագույն հասցեն
Մուլտի Մեջիք Մոլում մենք բարձրորակ և թանկարժեք շոփինգը դարձնում ենք հասանելի բոլոր նրանց համար, ովքեր առաջնահերթությունը տալիս են գին-որակ հարաբերակցությանը և կարևորում են իրենց գումարը ծախսել իսկապես երկարակյաց, մնայուն ու նորաձև ապրանքների ու իրերի վրա: Այստեղ շոփինգը ոչ թե ծախսերի, այլ ներդրումների մասին է:
Հայտնի ապրանքանիշները՝ մեկ հասցեում
Նորաձևության սիրահարներն մեզ մոտ կգտնեն շուկայի ամենապահանջված բրենդերը՝ Nike, Adidas, The North Face, Karl Lagerfeld, Pinko, Max Mara, Escada, Cole Haan, US Polo, Louis Feraud, Rinascimento և դեռ շատ ավելին՝ մշտապես թարմեցվող տեսականիով և հատուկ առաջարկներով:
Մեր հսկայական ընտրանին չի սահմանափակվում միայն հագուստով. որակյալ տեխնիկա և գադջեթներ Tesla-ի, Samsung-ի և Gorenja-ի պաշտոնական ներկայացուցչից, խաղալիքներ, տան, խոհանոցի ու խնամքի պարագաներ և նվերներ Yoko-ից, թրենդային արևային ակնոցներ լեգենդար Tom Ford-ից և D&G-ից, օծանելիքների, խնամքի և կոսմետիկ միջոցների լայն ընտրություն: Բրենդների նման բազմազանության մեջ յուրաքանչյուր պահանջկոտ գնորդ կգտնի ցանկացած ապրանք՝ համապատասխան իր ճաշակին և բյուջեին:
Բոլոր ճանապարհները տանում են Մուլտի Մեջիք Մոլ
Մուլտի Մեջիք Մոլը գտնվում է Հայաստանի սրտում՝ Երևան-Աբովյան ճանապարհի սկզբնամասում: Մենք կարծում ենք, որ գնումները լիցքաթափվելու և առօրյայից կտրվելու լավագույն միջոցն են և ստեղծել ենք լավագույն պայմանները այդ ամենն ապահովելու համար:
Առևտրի կենտրոնը հասանելի է տարածաշրջանի բոլոր կողմերից՝ դարձնելով այն կատարյալ վայր՝ համատեղելու շահավետ գնումները, գաստրոնոմիկ բազմազան խոհանոցը և անմոռանալի ժամանցը:
Վայելեք ձեր առավոտյան սուրճը Coffee Cup Lavazza-ում, մինչ գործընկերներին ներկայացնում եք ձեր հերթական նախագիծը կամ առավել արդյունավետության համար նախընտրում եք հեռահար՝ կտրված քաղաքի աղմուկից:
Իսկ ահա հարմարավետ ավտոկայանատեղին, անհավանական ընտրությամբ սուպերմարկետը, ֆուդկորտը, փակ խաղահրապարակը, բանկային ծառայությունների ու հասարակական տրանսպորտի հեշտ հասանելիությունը և դեռ մի շարք այլ ծառայությունները պարզապես երաշխավորում են ձեր անհոգ առօրյան առևտրի կենտրոնում:
Մուլտի Մեջիք Մոլն ավելին է քան պարզապես առևտրի կենտրոն, սա մի ողջ կենդանի մարմին է, որի նպատակն է մարդկանց կենսակերպ ներարկել հանգստի, ժամանցի և գնումների նոր փորձառություն և մակարդակ՝ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս: Այցելե՛ք մեզ և ինքներդ վերաբացահայտեք ձեր առօրյան:
ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Վերին Պտղնի, 5 փ․, 1 փկղ․, 5 Շ (Աբովյան - Երևան մայրուղի)